Պակիստանի ընդդիմությունը նախկին վարչապետի ձեր...

Պակիստանի ընդդիմությունը կոչ է արել զանգվածային ցույցեր կազմակերպել նախկին վարչապետ եւ ընդդիմադիր «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության ղեկավար Իմրան Խանի ձերբակալությունից հետո:

«Եկել է ձեր ժամանակը, Պակիստանի ժողովուրդ։ Խանը միշտ պաշտպանել է ձեզ, այժմ ժամանակն է աջակցելու նրան»,- նշվում է Twitter-ում  «Թեհրիք-ի-Ինսաֆ»-ի պաշտոնական էջում:

Գրառումն ուղեկցվում է #ReleaseImranKhan («Ազատ արձակեք Իմրան Խանին») հեշթեգով եւ ձերբակալությունից քաղաքական առաջնորդի լուսանկարով, որի վրա գրված է «Գործադուլ Պակիստանում»:

Պակիստանի իշխանությունները երեքշաբթի ավելի վաղ հայտնել էին, որ Իմրան Խանը ձերբակալվել է Զեկուցման ազգային բյուրոյի (Տնտեսական հետախուզության) կողմից «Ալ-Քադիրի» գործով: