![Պակիստանի Գերագույն դատարանը հրամայել է անհապ...](/imgs/posts/medium/2023/05/9e8792d.jpeg)
Պակիստանի Գերագույն դատարանը որոշել է, որ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունն անօրինական է, հաղորդում է տեղական Geo TV հեռուստաալիքը:
«Գերագույն դատարանը Իմրան Խանի ձերբակալությունն անօրինական է ճանաչել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության վարկածով՝ նա կնոջ եւ իր կուսակցության առաջնորդների հետ Իսլամաբադում տեղակայված Bahria Town անշարժ գույքի ընկերությունից ստացել է 5 միլիարդ ռուփի եւ տասնյակ հեկտար հող, իսկ ընկերության եւ կուսակցության ղեկավարության միջեւ ձեռք բերված համաձայնությունը պետբյուջեին 50 միլիարդ ռուփի վնաս է հասցրել: Չորեքշաբթի օրը Իսլամաբադի դատարանը Խանին կալանավորել է 8 օրով։