Փակել այս ամոթի և խայտառակության էջը և ուժեղ...

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է ճգնաժամ, և դրա ստեղծողները հանրային ճնշման տակ հունիսի 20-ին նշանակել են ընտրություններ և փորձելու են վերարտադրվել։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր գիտակից հայ մարդու, քաղաքացու գլխավոր խնդիրն է հեռացնել այս չարիքի կառավարությանը, վերջ դնել ստին, կեղծիքին, թշնամանքին, փակել այդ ամոթի և խայտառակության էջը և ուժեղ Հայաստանի նոր սկիզբը դնել», - հայտարարեց Սաղաթելյանը։