Պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինե...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից,  Վահրամ Դումանյանը, մասնավորապես, ասել է.

«Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Մեզանից հեռացավ ստեղծագործական հանրության ամենաինքնատիպ և սիրված դեմքերից մեկը, պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն:

Ռաֆայել Քոթանջյանն իր արվեստով հիացրել է հազարավոր հանդիսական­ների: Մեր սրտերում նա միշտ կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արտիստ:

Ցավակցությունս եմ հայտնում Քոթանջյանի ընտանիքին, ընկերներին, արվեստի երկրպագուներին: Ընդունե՛ք իմ վշտակցությունը: Ուժ և մխիթարություն եմ մաղթում ձեզ այս ծանր պահին»: 2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: