Փակ կլինի «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետ...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։  

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեկնարկում է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: