Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժա...

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կիրառե՛ք պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին՝ ՀՀինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար. հրատապգրություններ միջազգային գործընկերներիս.

Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որՀայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի,ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար էանգամ այն տեսանելի:Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էինաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքինգործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանիներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։
Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին,չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որիհետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձբնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ,միջազգային իրավունքը։Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային ևականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայվածհայկական դիրքերի ուղղությամբ:Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ,պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբհերթական ռազմական ագրեսիայի համար։