Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ հերթական ապամոնտաժումն է այսօր տեղի ունեցել Օղակաձև զբոսայգում` քանդվել է զբոսայգում «տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարան»:

«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:

Օղակաձև այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»: