Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև առևտուրը 2023 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 83,3 միլիարդ դոլարի: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։
«Այս տարի մենք հասել ենք ռեկորդային ցուցանիշի՝ 83,3 միլիարդ դոլարի փոխադարձ առևտրի»,- ասել է նա։
Օվերչուկն ընդգծել է, որ այդ ցուցանիշները վկայում են, որ «ինտեգրումը տալիս է իր պտուղները»։
«Տեսնում ենք, որ Միության ներսում ձևավորվել են պայմաններ, որոնք տալիս են մրցակցային առավելություններ, ստեղծում Միության երկրների միջև բիզնես վարելու համար լավագույն պայմաններ, և դա արտացոլվում է օբյեկտիվ վիճակագրության մեջ», - եզրափակել է նա: