
Պատգամավորները առաջարկել են Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս միգրանտների համար պարտադիր դարձնել վիրուսների բացակայության վկայականի ներկայացումը։ Այս մասին Telegram-ում գրել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը։
«Օտարերկրացիները, ովքեր գալիս են Ռուսաստան աշխատելու, պետք է լուծեն մեր խնդիրները, ոչ թե իրենցը բերեն», - նշել է նա։ Նիլովի խոսքով՝ համապատասխան օրինագիծը ներկայացվում է Պետդումայի քննարկմանը։ Քաղաքական գործիչն ասել է, որ միգրանտները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն գործող բժշկական ապահովագրություն, տեղեկանք ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի, սիֆիլիսի և տուբերկուլոզի բացակայության մասին։
Նրանց նաև անհրաժեշտ կլինի ներկայացնել թեստերի արդյունքներ, որոնք հաստատում են օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բացակայությունը։ Այս փաստաթղթերի բացակայության դեպքում նրանք չեն կարողանա հատել Ռուսաստանի սահմանը, հստակեցրել է պատգամավորը։