«Ոսկու աշխարհի» գործունեությունն անորոշ ժաման...

Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է. հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Այս մասին,  հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնից հայտնում են նաև, որ Ոսկու աշխարհ տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով  դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն և որոշում կկայացնեն: