Իշխանափոխությունից հետո հասարակության տարբեր շրջանակներ, այդ թվում` և մենք, բազմաթիվ անգամներ խոսել են ոստիկանական համակարգում առկա թերություններից և սխալներից, որոնց ուղղությամբ, մեր գնահատմամբ, բավարար աշխատանքներ չեն կատարվում։
Քննադատություններն. իհարկե. պետք են և հենց դրանք են օգնում համակարգին առողջանալ, բայց պետք է նկատել նաև այն դրական առաջընթացը, որը կա ոստիկանության ներսում։ Փոփոխություններն, իհարկե, դեռ ամբողջ համակարգի իմաստով տեղի չեն ունեցել, սակայն նոր ոստիկանապետի շնորհիվ փոխվել է ոստիկանության դերի փիլիսոփայությունը։
Նախկին իշխանությունների ժամանակ իրավապահ կոչում ունեցող ոստիկանությունը ինչ-որ իմաստով իր պարտավորությունների սահմաններից դուրս էր։ Հաճախ կարելի էր տեսնել հանցավորության դեմ պայքարի համար կոչված համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներին կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ջերմ մթնոլորտում։ Սա նշանակում էր, որ համակարգը ոչ թե պայքարում էր քրեածին էլեմենտների դեմ, այլ համագործակցում էր նրանց հետ, որոշ դեպքերում՝ նաև հովանավորում։
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը առաջին հերթին փոխել է հենց այս մտածողությունը։ Քրեածին էլեմենտները հիմա արդեն ոստիկանության ներսում չունեն հովանավորներ, որոնք կարող են նրանց ազատել պատասխանատվությունից։ Ոստիկանությունը վերադարձել է իր հիմնական առաքելությանը՝ պայքար կրիմինալի դեմ։ Ըստ էության, ոստիկանանապետը կարողացավ կրիմինալին իր տեղը ցույց տալ։
Այս իմաստով պետք է իրապես գնահատել Վալերի Օսիպյնաի դերը և պետք է հույս հայտնել, որ փիլիսոփայության փոփոխությունը կվերաճի համակարգային փոփոխության, որը արդեն անդառնալիորեն կփոխի ոստիկանության դեմքը։



