
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ Ալիևը հիշել է նախորդ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցը։
Ալիևը շեշտել է, որ Փեզեշքիանի հայտարարություններն ու դիրքորոշումները ադրբեջանական հանրությունն «մեծ հավանությամբ» է ընդունել:
Նա հավելել է, որ հակամարտության ընթացքում «որոշ ուժեր և առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ» տարածել են «ասեկսոսեներ և կեղծ տեղեկատվություն»՝ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խաթարելու նպատակով։ «Սակայն դա լիակատար անհեթեթություն է», -վստահեցրել է Ալիևը։