Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է...

«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մոտ 10 օր առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի ձորակի ուղղությամբ ներթափանցել է թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ։ Մտել են գյուղում գտնվող սրբավայր, հաց կերել, կոտրել սրբապատկերները և թողել գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։

Հ.Գ. Պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտամ ամրաշինական աշխատանքներ կատարել և պաշտպանական ուժեր տեղադրել բոլոր այն վայրերում, որոնք պատերազմից հետո մնացել են բաց ու անպաշտպան»։