
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո հանդիպել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի հետ՝ նրան անվանելով պետության ապագա ղեկավար։
«Ֆրանսիայի նախկին և գործող նախագահների հետ հանդիպելուց հետո, հաճելի էր հանդիպել ապագա նախագահի հետ: Շնորհակալ եմ իմաստալից բանավեճի համար»,- Х-ում գրել է Օրբանը՝ կից հրապարակելով Լը Պենի հետ լուսանկար:
Չորեքշաբթի օրը՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ, Օրբանը Փարիզում բանակցություններ է վարել Մակրոնի հետ։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ գլխավոր թեման եղել է ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության դադարեցման համատեքստում։ Իսկ դրանից առաջ Օրբանը հանդիպել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որը հունգարական արմատներ ունի։