
Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️5 դեպք՝ թմրանյութի իրացման,
☑️4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման,
☑️3-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️2-ական դեպք՝ ավազակության, դատական ակտը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, ինքնասպանության հակելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, թմրամիջոցի մաքսանենգության, հողը փչացնելու, վարժական հավաքից խուսափելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրազեն հափշտակելու, սուտ մատնության, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
▪️1-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խարդախության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է,
65-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: