Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և փաստաթղթեր կեղծելու, 2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սառը զենք կրելու։

Բացահայտվել են դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, դատական ակտը չկատարելու և շրջանառությունը արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք, այլ հանցագործության և կողոպուտի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 18 ավտովթարի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։