Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին:
Ըստ shamshyan.com-ի՝ վարորդը փախուստի չի դիմել: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը: