
Օնիկ Գասպարյանը եթե քայլ անելու լիներ, կաներ,ոչ թե հայտարարություն։ Ռազմական հեղաշրջման մասին չեն ասում, այլ անում են։ Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ինչ վերաբերվում է Արտակ Դավթյանի նշանակմանը, Իշխանյանը նկատեց․
«Հայաստանում անիմաստ է օրենքի մասին խոսելը, Հայաստանում գործում է մեկ անձի կամքը։ Եվ ցավոք իրենց պետական պաշտոնյաներ համարող ուսադիրներով անձինք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին և ոչ թե օրենքին, անկախ այն բանից որ պետությունը գտնվում է կործանման եզրին»,- ասաց Իշխանյանը։