Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտ...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում: