Ուղիղ. Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման որոշո...

Ինչպես արդեն նշել էինք, Օնիկ Գասպարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:

Վարչական դատարանը ապրիլի 2-ին քննում է այդ դիմումը, նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: