«One Run» միջազգային վազքարշավի անցկացման համ...

Երևան քաղաքի կենտրոնական մասում հունիսի 4-ին անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունիսի 4-ին, ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: