Օմսկի մարզի նահանգապետի հետ քննարկվել են գյու...

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ: