Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցո...

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդել է Tasnim-ը։

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։

Նշենք, որ նախորդ փուլում Օմանի արտաքին գործերի նախարարը միջնորդի դեր է խաղացել կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակման գործում։