Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երևանի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարազատներին կորցրած ընտանիքներին: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Վարհեին:



