Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկներին, մարզի...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին գրում է ԿԳՄՍ-նԱյդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերիաշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներըմրցանակակիրներըինչպես նաև օլիմպիական խաղերումաշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներըբժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

«2 տարուց էլ քիչ է մնացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկինԿառավարության որոշմամբ՝ ֆինանսական աջակցություն են ստանում ինչպես մարզիկներն ու մարզիչներըայնպես էլ հավաքական թիմի մյուս անդամները՝ բժիշկներմերսողներ»,- նշում է նախարարի տեղակալըավելացնելովոր նախապատրաստական մրցումներին երբեք նման պետական մոտեցում չէր ցուցաբերվել:

«Կառավարությունն այժմ անում է ամեն բանորպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա և բարձր պահի Հայաստանի մարզական պատիվը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Սպորտային նպաստի տրամադրման ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը՝ հիմք ընդունելով «Փարիզ-2024» 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների նախապատրաստությունը՝ ֆեդերացիաների 2022, 2023 թվականների օրացուցային պլաններով նախատեսված աշխարհիԵվրոպայի առաջնություններին և 2023, 2024 թվականների վարկանիշային մրցաշարերին Հայաստանի հավաքականների մասնակցություն: