
Օկուպացված Արցախում՝ Ակնա-Վարանդա ճանապարհի ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, տուժել է 20 մարդ։ Բոլոր ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վթարի փաստով հետաքննություն է ընթանում։
Շրջված Ford մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսում գտնվել են Բախարլի գյուղի 20 բնակիչներ։