Օհան Դուրյանը կարճաթև շապիկով էր, ես ցնցվեցի,...

Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությունը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուրախալի առիթ է, պատիվ եւ ուրախություն եմ ունեցել, ինչը նաեւ ինչ-որ տեղ թերություն է, մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերաից ներս եւ այս պատերից դուրս: Սա իրականում թերություն է, որովհետեւ ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվել պատերաից ներս, քան դուրս, այս հրապարակում: