Օգտագործվում է ծանր հրետանի ու սա լոկալ մարտե...

Թշնամին հրետանի է կիրառում մեր դիրքերի ուղղությամբ։ «Հրապարակին» այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող ազատամարտիկ, «Հայաստանի Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը։

Նա նշեց, որ իրավիճակը շատ թեժ է ու լարված։

«Առաջին հրետանու հարվածը սկսել է ադրբեջանական կողմը, առաջինը կրակ է բացել ադրբեջանական կողմը, դրա փաստերը ֆիքսել ենք մենք ըստ էության։ Հենց նոր մի քանի հրետանու արկ ընկավ մեզնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, մի փոքր այս կողմ ենք քաշվել, որպեսզի տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, լուրջ է վիճակը շատ, ըստ պահի դրության՝ կգործենք»,-ասաց Վարդանյանը։

Նա շեշտեց, որ վիճակը շատ լուրջ է, օգտագործվում է ծանր հրետանի ու սա լոկալ մարտեր չի կարելի համարել։

Արթուր Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ շտապօգնության մեքենաները անընդհատ գնում և գալիս են։