Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում․ Գագի...

«Այս տարի հունիսիսն ունեցել ենք ակտիվ ցիկլոնային գործունեություն»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ նույն պատկերը գրանցվել է հուլիսին․ «Ամենաբարձր ջերմաստիճանն Արարատյան դաշտում հասել է 38-39 աստիճանի»,-ասաց նա։

«Օգոստոսի 4-ին մեր երկիրը գտնվում է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։ Առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով․
առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով»,-ասաց նա։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Ըստ բախաոսի՝ ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա, օգոստոսի 6-8-ը կդիտվի մի փոքր բարձրացում։