Հանրապետության տարածքում մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 2-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ: