Նյու Դելիում երկրաշարժ է տեղի ունեցել

Մի շարք ցնցումներ են զգացվել Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Նյու Դելիի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Հնդկաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ Նյու Դելիում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 5.36-ին՝ Նյու Դելիի մոտակայքում:

Նախկինում էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։