Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ, ունեն...

Դուք նշեցիք, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը կրճատվել է, բայց 787 աշխատակցից դառնում է 812: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«Երեւանցիների համար ուզում եմ տեղեկացնել, որ գոյություն ունի 99 ծառայողական մեքենա՝ «պադավատ» կոչվածը, եւ ունենք 54 վարորդ: Մենք այս հարցը բարձրացրել էինք, մեզ պտասխանեցին, որ նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ եւ նրանք օգտագործվում են նաեւ թղապետարանի աշխատակիցների առօրյա աշխատանքային գործերի համար: Դա այդպես չէ, մենք ունենք ունենք ուռճացված ավտոպարկ եւ վարորդների ուռճացված թիվ: Ունենք վարչություններ, որտեղ ունենք վարչության պետ, բաժնի պետեր եւ  վարչության պետի տեղակալներ: Իրականում անհասկանալի է, որ դուք միավորում ենք բաժինները մի վարչության մեջ, իմաստը որն է պահել բաժնի պետ: Այսինքն մեխանիկական իրար է միացվում: Մինչդեռ եթե կառուցվածքային փոփոխություն է արվում, պետք է թվաքանակը նվազի, գործառույթները վերաբաշխվեն: Իսկ եթե երեք բաժին մտցնում եք մի վարչության մեջ, բայց վարչության պետերին պահում եք, տեղակալներին պահում եք, դրանով որեւէ բարեփոխում չեք իրականացնում»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ասաց. «Մենք հիմա ունենք 5 ճարտարապետ խորհրդատու, որոնք ամեն չորեքշաբթի առավոտյան իրականացնում են ինձ հետ, համապատասխան վարչության ղեկավարների հետ նիստեր: Այդ մարդկանց մասնագիտական կարծիքը մենք դարձնում ենք մեր օրակարգը: մասնագիտական խմբերն են ստեղծվում: Հիմնական հաստիքացուցակի ավելացումը այդ հիմնավորումն ունի: Մնացած տեղերում դուք կտեսնեք կրճատում»: