Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ, ասել է Լավրովը։
«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք զանգահարում են և խնդրում են մեզ չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը RT-ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդների կողմից «նման փակ, գաղտնի շփումների ընթացքում» արված հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում նրանց հրապարակավ ասածներից։
«Նույն հին կոչերը. եկեք վերջ տանք ռուս-ուկրաինական պատերազմին, ինչ-որ բան պետք է արվի»,- ասել է Լավրովը։



