Նունե Հախվերդյանն ընտրվեց Հեռուստատեսության և...

Ազգային ժողովը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրեց լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանին: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 1 դեմ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: