Նուբարաշենի զորամասի տարածքում պայմանագրային...

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,– հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ shamshyan.com–ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Կայքի տեղեկություններով, տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։