Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոց...

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները: