Նշանակումներ և պաշտոնանկություններ Զինված ուժ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով, Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Վ.Խաչատուրյանի հրամանագրով, Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: