Նռնակը վնասազերծված է, նախաձեռնվել է քրեական...

Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում համայնքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակի առկայության մասին Ոստիկանությունը ստացել է ահազանգ, որը փոխանցել է Քննչական կոմիտե: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա:

1Լurer.am-ի հետ զրույցում ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: Նռնակը վնասազերծված է:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ համայնքապետարանի աշխատասենյակներից մեկում նռնակ է հայտնաբերվել: