Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է այն մասին, թե Իրանի որ քայլը կարող է դրդել ԱՄՆ զինված ուժերին վերսկսել հարձակողական գործողություններն այդ երկրի դեմ։
«Անկասկած, սահմանը կլինի այն գործարքը, որը մեզ համար լավ չի լինի։ Ես բանակցում եմ, տեսնենք, թե ինչ կլինի»,-այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, որ թեպետ իրանցիները «շատ լավ» բանակցողներ են, սակայն «նրանց ջախջախված բանակը» Միացյալ Նահանգներին լծակ է տալիս հաստատել իրենց նախընտրած պայմանները, որոնցից գլխավորը միջուկային զենք չունեցող Իրանն է։
«Նրանք խորամանկ են, բայց, վերջին հաշվով, բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, քանի որ մենք նրանց ռազմական տեսանկյունից հաղթել ենք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն ամբողջությամբ ոչնչացված են։ «Նրանք 159 նավ ունեն, և դրանցից յուրաքանչյուրը ծովի հատակին է։ Մենք նկարել ենք ջրի տակ գտնվող հարյուրավոր նավերը։ Ռազմածովային ուժերը 100 տոկոսով ոչնչացված է։ Օդուժը ևս 100 տոկոսով ոչնչացված է»,- ասել է ԱՄՆ նախագահը։



