
Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետեւ չեն հասցնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելու իշխանության ցանկությանը:
«Ուղղակի չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա: Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում»,-ասաց նա: