
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Դոնալդ Թրամփի հետկարճատև զրույցների վերաբերյալ;
«Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել եւ մասնակցել Մերձավոր Արեւելքի Խաղաղության գագաթնաժողովին»,- գրել է Փաշինյանը;
Իսկ բուն պաշտոնական հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին հիշել է վաշինգտոնյան համաձայնաքիրը՝ իր թիկունքում նստածների մեջ փնտրելով, գտնելով և դիմելով Փաշինյանին և Ալիևին։
Թե ինչպես է հիշել՝ ֆեյսբուքյան հարթակում նկատում է քաղաքագետ Արա Պողոսյանը.
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշեց Հայաստանն ու Ադրբեջանը.
«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա այն փոքր պատերազմն էր, որը մենք կանգնեցրինք։ Ահա նրանք։ Նայեք նրանց։ Նրանք նստած են այստեղ։ Երբ ես հանդիպեցի նրանց, դա տեղի ունեցավ Օվալաձև սենյակում։ Նրանք պատերազմում էին, կարծեմ, մոտ 31 տարի կամ նման մի բան։ Մեկը նստած էր Օվալաձև սենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Իսկ հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա՝ ընկերներ են և լավ են միմյանց հետ, ճիշտ չէ՞։ Նայե‘ք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ։ Դա անհավատալի է։ Իրապես անհավատալի»։
Շնորհակալություն պարոն Donald J. Trump-ին, որ նաև կույրերի և խուլերի համար է բացահայտում այն, որ Նիկոլն ու Ալիևը գործում են միասին, միասնական տանդեմով...որպես ընկերներ»։