Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետ...

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի:

 «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և այս փոփոխությունները դժվար են, որովհետև ամբողջապես համակարգը փոխվում է:

«Մարդիկ առաջին բանն ինչ հունվարին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր են, սա իրականում քաղաքապետի լուծելի խնդիրը չի եղել: Հաստիքացուցակն առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք 340-ին, հունվարի 3-ից գործի ընդունեիք»,- ասաց նա՝ դիմելով  Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանին և հավելեց, թե հիմա ինչու պետք է ամբողջ քաղաքապետարանով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել:

«Սա ձեր պարտականությունն է եղել: Ի՞նչ են տեսնում մարդիկ՝ փոխարինված գծեր ու ժամերով սպասում են, ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան մի հատ էլ միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասե