Նոյեմբերի 9–ին ասել եմ՝ ինձ ոչ մի կարծիք չի հ...

2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն: