Նոյեմբերի 9-ին Էրդողանը այց կկատարի Շուշի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան, որպեսզի մասնակցի 44-օրյա պшտերшզմին նվիրված միջոցառումներին:

Էրդողանը այցի շրջանակներում մեկնելու է ադրբեջանական զինվшծ ուժերի կողմից վերցված Շուշի ու Վարանդա:Վարանդայում նա մասնակցելու է տեղի օդանավակայանի բացման արարողությանը:

Այս տարի Էրդողանը արդեն մեկ անգամ մեկնել է  Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել էր այսպես կոչված Շուշիի դեկլարացիան: Այդ այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը արել էին մի շարք անհիմն և հակահայկական հայտարարություններ, որոնց անգամ արձագանքել էին Ռուսաստանից: