Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում հայա...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում չունեն և դա փաստ է։ Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հետպատերազմյան շրջանում Հայաստանը Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական և անվտանգային երաշխքիների հետ։ Այս առումով պետք է ընդամենը արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց Աղաջանյանը։