Նոյեմբերի 5-ին Փաշինյանի անունից մեզ ասել են...

Մի մարդ չունե՞ս քեզ բացատրի, որ Իսկանդերը 10 %-ով չի պայթում. ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այն ժամանակ չեն խփել Բաքվի նավթամուղին, եթե Իսկանդերով խփեին՝ պատերազմը կավարտվեր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր,աշխարհազորային Աշոտ Սարգսյանը՝ փաստը բացատրելով նրանով, որ 44-օրյա պատերազմում պայմանավորվածություններ են եղել ՀՀ-ի  և Ադրբեջանի իշխանությունների միջև։

Նա անմտություն որակեց պնդումը, թե 44-օրյա պատերազմը Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են հրահրել։

«Շատերն ասում են, իբր Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն  են կազմակերպել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մերոնք պարտվեն, որպեսզի իշխանափոխություն լինի, դա բացարձակ անմտություն է»,-ասաց Սարգսյանը և բացատրեց, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել և եթե այդպիսի փաստ լիներ՝ կներկայացնեին։

«Որովհետև 1000-ից ավել մարդու են հարցաքննել, բոլորն էլ իրենց ասել են, թե ով է հրաման տվել դիրքերը թողնել։ Կոնկրետ մեր՝ աշխարհազորայինների օրինակն ասեմ. մեզ տրված էր Սարուշենից մինչև Սարգսաշեն 7 կմ հատվածը հսկել,  նոյեմբերի 5-ին Փաշինյանի կողմից մեզ եկել ասել են, որ դիրքերը պետք է թողնենք, դուրս գանք։ Այսօր ինչո՞ւ են Մախսուդյանի հետ նման ձեով վերաբերվում, որովհետև նույն Մախսուդյանը զանգել է Երևան, ասել որ այդպիսի պահանջ կա և մենք դուրս չենք գալու դիրքերից, որովհետև եթե դուրս գայինք, թուրքերը գալու էին այդ հատվածով անցնեն Հարավ գյուղ, որտեղից Ստեփանակերտին արդեն կարող էին քարերով էլ խփել և մենք էլ դուրս չենք եկել»,-ասաց Աշոտ Սարգսյանը։