Նորվեգիայում հայտարարել են, որ մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ին գագաթնաժողովը Շվեդիան պետք է հնարավորինս շուտ միանա դաշինքին։
Ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը:
« Շվեդիան պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մինչև հուլիսին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը։ Հյուսիսային տարածաշրջանի միավորմամբ ՆԱՏՕ-ն էլ ավելի կամրապնդվի»,- հայտարարել է Հյուիթֆելդը։
Նա նաև հայտնել է, որ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը ներկա կգտնվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Օսլոյում մայիսի 31-ից հունիսի 1-ը: