
Նորվեգիան Լեհաստանի, ինչպես նաև Ուկրաինայի օդային տարածքի անվտանգության ապահովման նպատակով Լեհաստան կուղարկի F-35 կործանիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունից հայտնել են, որ որոշումը տեղավորվում է ՆԱՏՕ-ի հակաօդային ու հակահրթիռային պաշտպանական ինտեգրացիոն համակարգերի շրջանակում։
Ակնկալվում է, որ կործանիչները Լեհաստանում կլինեն աշնանը։