Նորվեգիան չի միանա Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Քրիստոֆեր Թոները` ТАСС-ի փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ Նորվեգիան կշարունակի համագործակցել այլ գործընկերների հետ, սակայն կարծում է, որ կարգավորման առաջարկները պետք է ձեւակերպվեն գործող կառույցների շրջանակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը։ Միևնույն ժամանակ, Թոներն ընդգծել է, որ Օսլոն կիսում է նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում, Գազայում և այլ իրավիճակներում կայուն խաղաղություն հաստատելու նպատակները։



