«Նորից հզոր դարձնենք Իրանը»․ Թրամփի գլխարկը և...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարվել է «Նորից հզոր դարձնենք Իրանը» գրությամբ գլխարկով՝ իր դաշնակից և հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի հետ։

Երկուշաբթի առավոտյան սենատոր Գրեմի «X» սոցիալական ցանցի էջում հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է սենատորը բութ մատը վեր բարձրացրել Թրամփի կողքին, իսկ ԱՄՆ նախագահը ձեռքում պահում է հիշատակված մակագրությամբ սև գլխարկը:

«Եվս մեկ հիանալի օր Նախագահի հետ, ով տանը և արտերկրում վերականգնել է առավել քան երբևէ հզոր Ամերիկան: Թող Աստված օրհնի մեր գլխավոր հրամանատարին և բոլոր այն քաջ տղամարդկանց ու կանանց, ովքեր ծառայում են նրա հրամանատարության ներքո: Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ: Աստվա՛ծ, օրհնիր և պաշտպանիր Իրանի քաջ ժողովրդին, որը դիմակայում է բռնապետությանը», — գրել է Գրեմը: